Լեբրոն ու Բրոննի Ջեյմսերն առաջին հայր ու որդին են, որոնք միասին խաղացել են NBA-ի կանոնավոր առաջնությունում:
Նրանք «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում հանդես են եկել «Մինեսոտա»-ի դեմ խաղում ու հաղթել 110:103 հաշվով: 20-ամյա Բրոննի Ջեյսմը հարթակ է դուրս եկել երկրորդ քառորդում:
Իսկ նրա հոր՝ NBA-ի քառակի ու Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն 39-ամյա Լեբրոն Ջեյմսի համար այս մրցաշրջանը 22-րդն է: Նա կրկնել է 2000-ի Օլիմպիական չեմպիոն ու բասկետբոլի Փառքի սրահի անդամ Վինս Քարտերի ցուցանիշը:
Հուլիսին հայտնի է դարձել, որ Ջեյմսը «Լեյքերս»-ի հետ իր պայմանագիրը երկարաձգել է 2 տարով: Բրոննի Ջեյմսն էլ ակումբի խաղացող է դարձել ամռանը, մինչ այդ նա հանդես է եկել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի թիմում:
2023 թվականին մարզման ժամանակ նրա սիրտը կանգ է առել, ինչից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց: Նույն տարվա նոյեմբերին Բրոննի Ջեյմսը կարիերան շարունակելու թույլտվություն է ստացել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: