Դեկտեմբեր 21, 2024
270 դիտում

Ռաֆայել Նադալը Դեւիսի Գավաթից հետո կավարտի կարիերան


Լուսանկարը` ATP


Ռաֆայել Նադալը հայտնել է այս տարվա նոյեմբերին Դեւիսի Գավաթից հետո կարիերան ավարտելու մասին:



«Ողջույն բոլորին, այստեղ եմ, որ հայտնեմ՝ թողնում եմ պրոֆեսիոնալ թենիսը: Վերջին տարիները ու, հատկապես, երկուսը բավական ծանր էին, ի վիճակի չէի առանց ցավազրկողների խաղալ: Սա իսկապես բարդ որոշում է եւ այն կայացնելու համար որոշ ժամանակ պետք եղավ, բայց այս կյանքում ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ: Հիմա ճիշտ ժամանակն է կարիերան ավարտելու համար: Շատ երկար ժամանակ հաջողություններ եմ ունեցել, այս Դեւիի Գավաթն իմ վերջին մրցաշարն է լինելու, որում ներկայացնելու եմ իմ երկիրը: Սա մեծ շրջափուլի ավարտն է այն պահից սկսած, երբ 2004 թվականին Սեւիլիայում կայացած Գավաթի եզրափակչում Իսպանիայի հետ չեմպիոն դարձանք: Ինձ բացառիկ երջանիկ մարդ եմ զգում, որ կարողացել եմ նման ճանապարհ անցնել ու այդպիսի նվաճումների հասնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել թենիսի աշխարհին ու նրանում ընդգրկված բոլոր մարդկանց, իմ երկար տարիների գործընկերներին ու հատկապես մեծագույն մրցակիցներիս: Նրանց հետ շատ ժամանակ ենք անցկացրել ու ապրել, այդ ամենը մինչեւ կյանքիս վերջը կհիշեմ: Եվ շնորհակալություն թիմիս, որը մինչեւ վերջին պահը կողքիս էր»,-տեսանյութով հայտնել է նա:

Նադալը Մեծ Սաղավարտի 22-ակի հաղթող է, 92 անգամ դարձել է ATP-ի մրցաշարերի հաղթող: Նա 209 շաբաթ Աշխարհի առաջին ռակետն է եղել, ռեկորդակիր է նույն ծածկույթի վրա տարած հաղթանակների քանակով: Նադալը 81 անգամ լավագույնն է եղել գրունտի վրա:


Նա 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն է մենախաղում, իսկ 2016-ին՝ զուգախաղում: Այս պահի դրությամբ իր կարիերայում 1151 հաղթանակ է տարել:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին