Հոկտեմբեր 13, 2024
435 դիտում

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մտադիր են ներկայացնել Հայաստանը


Լուսանկարը` figure-skaters.ru


Զուգախաղում հանդես եկող ռուս գեղասահորդներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը որոշել են փոխել քաղաքացիությունն ու ներկայացնել Հայաստանը:

«Ես հայուհի եմ, ընտանիքում էլ բոլորը հայեր են, միշտ էլ հոգուս խորքում Հայաստանը ներկայացնելու մտքեր եմ ունեցել: Ի՞նչ կլինի, որ սկսեմ սահել Հայաստանի դրոշի տակ: Երբ Նիկիտայի հետ դեռ նոր էինք ելույթ ունենում զուգախաղում, ցանկանում էինք ներկայացնել Հայաստանը, սակայն համավարակը խանգարեց: Հիմա նման քայլի դիմելու համարձակություն ունենք: Երեւի պետք է մեկնենք Հայաստան ու այնտեղ մեզ ցույց տանք: Դեռ չգիտենք, թե երբ այդ անցումը հնարավոր կլինի կատարել ու մեզ ներկայացնել աշխարհին: Ակնկալում ենք, որ դա կլինի դեկտեմբերին, երբ Ռուսաստանի առաջնության ավարտից հետո գործկոմի նիստ կլինի: Մտադիր ենք  Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել»,- նրա խոսքերը մեջբերում է Okko Sport-ը:

Ակոպովայի զուգընկեր Ռախմանինն էլ ավելացրել է, որ լավ կլինի տարեվերջին կամ հունվարին այդ հարցերում հստակություն լինի:

Գեղասահորդները մարզվում են Սոչիում մարզիչ Ֆյոդոր Կլիմովի գլխավորությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին