Հոկտեմբեր 01, 2024
92 դիտում

Կառլոս Ալկարասը Պեկինի մրցաշարի կիսաեզրափակչում է



Պեկինում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում քիչ առաջ ավարտվել է քառորդ եզրափակչի Կառլոս Ալկարաս-Կարեն Խաչանով հանդիպումը։

Ավելի քան մեկ ժամ տեւած դիմակայությունում հաղթանակ տոնել է իսպանացին՝ 7։5, 6։2։ Ալկարասը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է Դանիլ Մեդվեդեւի հետ։ Վերջինս մյուս քառորդ եզրափակչում 6։2, 6։4 հաշվով ուժեղ է եղել Ֆլավիո Կոբոլիից։

Չինաստանի բաց առաջնությունն ավարտվելու է հոկտեմբերի 3-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին