Դեկտեմբեր 22, 2024
153 դիտում

Ծառուկյանի անվան մրցաշարը կստանա Աշխարհի գավաթի կարգավիճակ


Լուսանկարը` Sambo Federation of Armenia


Երեւանում ավարտվել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան սամբոյի գավաթի խաղարկությունը։

Հայաստանի հավաքականից արծաթե մեդալակիրներ են դարձել Կառլեն Մահինյանը (71 կգ) եւ Վահագն Չալյանը (88 կգ)։ Կարեն Սարգսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Գոռ Հարությունյանը (88 կգ) եւ Արսեն Խանջյանը (98կգ) գրավել են 3-րդ տեղը։

Մրցաշարում հանդես են եկել 18 երկրի սամբիստներ, մրցանակային ֆոնդը կազմել է 200 հազար դոլար։

Միջազգային ֆեդերացիայի որոշմամբ մրցաշարը հաջորդ տարվանից ստանալու է Աշխարհի գավաթի կարգավիճակ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին