Աշխարհի 27-րդ ռակետ Կարեն Խաչանովը Պեկինում ընթացող АТР-500 կարգի մրցաշարում մեկնարկել է հաղթանակով։
Նա առաջին շրջանում երկու սեթում 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել իսպանացի Ռոբերտո Կարբալյոսի նկատմամբ։ Հանդիպումը տեւել է 1 ժամ 42 րոպե։
Մրցաշարի երկրորդ շրջանում Խաչանովը հանդիպելու է Ֆրանսիսկո Սերունդոլոյին (Արգենտինա)։
Չինաստանի բաց առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին եւ ավարտվելու է հոկտեմբերի 3-ին։ Մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 4 մլն դոլար։
Նարեկ Հարությունյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: