Դեկտեմբեր 22, 2024
736 դիտում

Մայքլ Չենդլերը պատասխանել է Արման Ծառուկյանի մեղադրանքներին ու ծաղրել նրան


Լուսանկարը` sportmk.ru


UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոնական կոչման նախկին հավակնորդ Մայքլ Չենդլերն անդրադարձել է Արման Ծառուկյանին:

Վերջին հարցազրույցներից մեկում հայազգի մարզիկը նշել է, որ պատրաստ է անգամ մեկ տարի սպասել Իսլամ Մախաչեւի դեմ մենամարտին:

Ամերիկացին օգտվել է առիթից ու Ծառուկյանին հիշեցրել, թե ինչպես է վերջինս ծաղրել իրեն Քոնոր ՄաքԳրեգորի դեմ մենամարտից առաջ ու նրան մեղադրել անգործության մեջ:

«Մեկ վայրկյան, Արման, դու ասել ես, որ կսպասես մեկ տարի: Դա քեզ շարքից կհանի 17 ամսով: Այդքան ժամանակ մենամարտի՞ ես սպասելու: Ինչ-որ մեկի աչքում գերան է մնացել», - սոցիալական կայքերում գրել է Չենդլերը:

Ըստ որոշակի տեղեկությունների՝ Ծառուկյանի եւ Մախաչեւի միջեւ տիտղոսային մենամարտը կայանալու է հաջորդ տարվա սկզբին, իսկ Չենդլերը համաձայնվել է նոյեմբերի 16-ին Նյութ Յորքում կայանալիք UFC 309 մրցաշարի շրջանակներում հանդիպել Չարլզ Օլիվեյրային, որին հայազգի մարզիկն արդեն հաղթել է:

Չենդլերը մտադիր է հաղթանակ տանել ու հանդիպել Մախաչեւ-Ծառուկյան դիմակայության հաղթողի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին