Էլինա Ավանեսյանը նորից առաջադիմել է WTA-ի դասակարգման աղյուսակում:
Օգոստոսից Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին արդեն WTA-ի 47-րդ համարն է: Թարմացված աղյուսակում նա առաջադիմել է 2 հորիզոնականով ու այժմ իր ակտիվում ունի 1140 միավոր: Ավանեսյանը գրանցել է իր կարիերայի ամենաբարձր դիրքը:
Աղյուսակի առաջատարը լեհ Իգա Շվյոտեկն է 10885 միավորով:
Նախորդ շաբաթ Ավանեսյանը Հայաստանում առաջին անգամն է հանդես եկել մամուլի ասուլիսով ու հայտնել, որ իր նպատակներից մեկը որքան հնարավոր է շուտ լավագույն տասնյակում ընդգրկվելն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: