Դեկտեմբեր 22, 2024
258 դիտում

Անդրեասյանը՝ Ավանեսյանին. Մեծ հպարտություն է Ձեզ տեսնել Հայաստանը ներկայացնելիս


Լուսանկարը` ԿԳՄՍՆ

Լուսանկարը` ԿԳՄՍՆ

Լուսանկարը` ԿԳՄՍՆ

Լուսանկարը` ԿԳՄՍՆ

Լուսանկարը` ԿԳՄՍՆ


Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին:

WTA-ի աղյուսակի 49-րդ համարն արդեն մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել Հայաստանի դրոշի տակ:

Նախարարն ողջունել է Ավանեսյանի՝ Հայաստանը ներկայացնելու որոշումը եւ շնորհավորել նրան 22-ամյակի առիթով:  

«Մեզ համար մեծ պատիվ եւ հպարտություն է տեսնել Ձեզ Հայաստանը ներկայացնելիս: Վստահ եմ, որ Ձեր օրինակը կոգեշնչի ու կմոտիվացնի մեր երեխաներին՝ զբաղվելու թենիսով եւ ավելի ակտիվորեն ներգրավվելու սպորտում: Հավատացած եմ, որ դեռ մեծ հաջողություններ եք ունենալու, ինչը կնպաստի նաեւ մեր երկրում թենիսի մասսայականացմանն ու զարգացմանը: Ոգեւորությամբ եւ հուզմունքով ենք հետեւում Ձեր մրցելույթներին: Համոզված եմ՝ բոլորիս դրական էներգիան Ձեզ կմղի նոր հաղթանակների»,- նշել է նա:

Էլինա Ավանեսյանը խոստովանել է, որ շատ հպարտ է Հայաստանը ներկայացնելու համար: Նա հուսով է, որ կկարողանա նպաստել մարզաձեւի զարգացմանն ու մասսայականացմանը:

«Տպավորություններս աննկարագրելի են: Հիանալի փորձառություն էր Երեւանում հանդիպել 100-ից ավելի երեխաների հետ, վարպետության դաս անցկացնել ու կիսվել խորհուրդներով: Մեծ աջակցություն եմ ստանում այստեղ, ինչը շատ ոգեւորիչ է ինձ համար»,- խոստովանել այսօր տարեդարձը նշող մարզուհին:

Անդրեասյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ մեծ տեղ է հատկացվում նաեւ թենիսի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ առաջիկա մրցաշարերում Ավանեսյանի մասնակցությունը, ինչպես նաեւ թենիսի զարգացման ուղղությամբ Հայաստանում անհրաժեշտ քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին