Հոկտեմբեր 18, 2024
222 դիտում

Ալկարասն Ուիմբլոդոնում նվաճել է 2-րդ տիտղոսը եւ հուզիչ շնորհավորել Իսպանիայի հավաքականին


Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon


Ուիմբլդոնի եզրափակչում այս տարի հանդիպել են 21-ամյա Կառլոս Ալկարասն ու 37-ամյա Նովակ Ջոկովիչը։ Մեծ Սաղավարտի հերթական մրցանակին արժանացել է իսպանացին:

Նրանք Ուիմբլդոնի եզրափակչում հանդիպել են երկրորդ անգամ եւ նորից հաղթել էր Ալկարասը: Այս անգամ նա ուժեղ է եղել 6:2, 6:2, 7:6 հաշվով: Ալկարասին ու Ջոկովիչին պարգեւատրել է Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, որին ուղեկցել է դուստրը՝ Շարլոտը:

Դա իսպանացու համար մեծ Սաղավարտի 4-րդ տիտղոսն էր, նա դարձել է 4-րդ խաղացողը, ով 21 տարեկանում այդքան նվաճումների է հասել: Իսկ ահա Մեծ Սաղավարտի բացարձակ ռեկորդակիրը Նովակ Ջոկովիչն է, որը 24 հաղթանակ ունի տարած:

Լուսանկարը` Wimbledon


«11 կամ 12 տարեկանում հարցազրույցում ասել եմ, որ երազում եմ հաղթել Ուիմբլդոնում: Երկրորդ անգամ եմ իրականացրել երազանքս, բայց ուզում եմ շարունակել հաղթել: Ինձ դեռ այնքան էլ մեծ չեմպիոն չեմ համարում, կշարունակեմ կառուցել իմ ուղին: Ինձ համար սա շատ կարեւոր պահ է»,- ասել է Ալկարասը:

Ապա նա հետեւել է Իսպանիայի ընտրանու հաղթանակին ԵՎՐՈ-2024-ում եւ հուզիչ հրապարակում արել. «Չեմպիոններ, չեմպիոններ, չեմպիոններ: Որքան լավն եք դուք: Ինչպիսի տեսարան է ԵՎՐՈ-ում»:

Ուիմբլդոնում տարած հաղթանակի համար Ալկարասը 3,5 մլն դոլար է վաստակել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին