Հուլիսի 8-22-ը Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը ուսումնամարզական հավաք են անցկացնելու Ֆրանսիայում:
Երկուսն էլ հանդես են գալու Փարիզում մեկնարկող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Նրանք արդեն մարզիչ Հայկ Նազարյանի հետ մեկնել են ու առաջիկայում սկսելու են պատրաստվել խաղերին:

Լուսանկարը` Մարմնամարզության ֆեդերացիա
2020-ի Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը մասնակցելու է իր 4-րդ խաղերին, իսկ Վահագն Դավթյանը Փարիզում նշելու է նորամուտը: Նրանք հենացատկի եւ օղակների վարժությունների որակավորման փուլում հանդես կգան հուլիսի 27-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: