Հոկտեմբեր 18, 2024
147 դիտում

Կարեն Խաչանովը Ուիմբլդոնի 2-րդ շրջանում է


Լուսանկարը` sportskeeda.com


Կարեն Խաչանովը դուրս է եղել Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի 2-րդ շրջան:

Եղանակի պատճառով հետաձգված խաղում Խաչանովը հանդիպել է Ասլան Կարացեւին ու առավելության հասել: 6:3, 6:7, 7:6, 2:0 հաշվի ժամանակ մրցակիցը հրաժարվել է պայքարից: Հաջորդ խաղում Խաչանովը հանդիպելու է ֆրանսիացի Կենտեն Գալիին:

2-րդ շրջանում է նաեւ Էլինա Ավանեսյանը, որը հանդիպելու է Լյուդմիլա Սամսոնովային:

Մեծ Սաղավարտի հերթական մրցաշարը Լոնդոնում մեկնարկել է հուլիսի 1-ին ու տեւելու է մինչեւ 14-ը: Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 50 մլն ֆունտ սթերլինգ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին