Հուլիս 05, 2024
368 դիտում

Հայաստանի Օլիմպիական թիմի 15-րդ մարզիկը վազորդ Երվանդ Մկրտչյանն է


Լուսանկարը` Դավիթ Ղուշչյան


Հայաստանի Օլիմպիական հավաքականը համալրվել է եւս մեկ մարզիկով, Փարիզում կայանալիք խաղերում հանդես կգա վազորդ Երվանդ Մկրտչյանը:

Նա մասնակցելու է 800 մ վազքին, այս մասին մարզիկն ասել է Mediamax Sport-ի հետ զրույցում։

Ավելի վաղ ՀԱՕԿ-ը հայտնել էր, որ խաղերին մասնակցելու է արագավազորդ Էլիսոն Հալվերսոնը, ինչը չէր համապատասխանում իրականությանը:

Մի քանի օր առաջ էլ խաղերին մասնակցելու թույլտվություն էին ստացել լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը:

Այսպիսով հավաքականի մարզիկների թիվը հասել է 15-ի։ Նրանց թվում են նաեւ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը, ծանրորդներ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանն ու Անդրանիկ Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը եւ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին