Հուլիս 07, 2024
296 դիտում

Կարեւորագույն խաղերին ընդառաջ․ Վաղը ԵՎՐՈ-2024-ի քառորդ փուլի մեկնարկն է


Լուսանկարը` Selección Española de Fútbol

Լուսանկարը` Germany Football Team

Լուսանկարը` Selección Española de Fútbol

Լուսանկարը` Équipe de France de -Football

Լուսանկարը` Seleções de Portugal


Երկօրյա հանգստից հետո վաղը Գերմանիայում վերսկսվելու է Եվրոպայի առաջնությունը։

Կայանալու է քառորդ եզրափակչի երկու դիմակայություն, իսկ միմյանց դեմ մրցելու են բավական ուժեղ թիմեր։

Լուսանկարը` Selección Española de Fútbol


Շտուտգարտը ժամը 20։00-ից ընդունելու է հարազատ Գերմանիայի հավաքականին, որին դիմակայելու է երիտասարդ ու իր խաղով շատերին գրավող Իսպանիայի ընտրանին։ Այս դիմակայությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ երկու թիմն էլ համարվում է չեմպիոնության հավակնորդ։ Մինչ այս պահը իսպանացիները ոչ մի պարտություն ԵՎՐՈ-ում չեն կրել, ցուցադրել են թերեւս ամենադիտարժան խաղերն ու էլ ավելի են ամրապնդել այն կարծիքը, որ կարող են դառնալ մեդալակիր։

Լուսանկարը` Germany Football Team


Գերմանիան ընդունող երկիրն է ու մրցակցից ոչ պակաս ամուր եւ պրոֆեսիոնալ կազմ ունի։ ԵՎՐՈ-ի ժամանակ եւս կարողացել է ցույց տալ, որ երիտասարդ գլխավոր մարզչի հետ ունակ է սեփական հարկի տակ պատմություն կերտել։ Միմյանց դեմ անցկացրած խաղերում գերմանացիները հաղթել են 9 անգամ, իսպանացիները՝ 8, եւս 9 խաղ ավարտվել է ոչ-ոքի։

Լուսանկարը` Équipe de France de -Football


23։00-ից Համբուրգում ֆուտբոլային տոնը շարունակելու են Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի թիմերը։ Ֆրանսիան ի սկզբանե համարվում էր չեմպիոնի ամենաբարձր հավակնություն ունեցող թիմը, սակայն առաջնության ժամանակ Դեշամի սաները կարծես թե այդքան էլ չեն տպավորում իրենց խաղով։ Չնայած դրան, շարժվում են առաջ ու ամենեւին էլ չեն պատրաստվում լքել մրցաշարը։

Լուսանկարը` Seleções de Portugal


Պորտուգալիայի համար եւս այս հանդիպումը չափազանց կարեւոր է լինելու։ Ռոնալդուն հայտարարել է, որ այս ԵՎՐՈ-ն իր համար լինելու է վերջինը, հետեւաբար նա, ինչպես նաեւ թիմակիցները ձգտելու են այն ուրախ նոտայով ավարտել։

Թե ինչպիսի հաշիվներ կգրանցվեն եւ որ թիմերը կշարունակեն պայքարը, կիմանանք վաղը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին