Հուլիս 08, 2024
316 դիտում

Թուրքիան անընդունելի է համարում Դեմիրալի նկատմամբ ՈւԵՖԱ-ի հետաքննությունը


Լուսանկարը` demiral-ekathimerini.com


Երեկ հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի քաղաքական ժեստի պատճառով: Նա Ավստրիայի դեմ խաղում գոլերից մեկը նշել «Գայլի ողջույն»-ով, որն արգելված է Գերմանիայում:


Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին ու իր դժգոհությունը հայտնել թուրք ֆուտբոլիստի նկատմամբ ՈւԵՖԱ-ի սկսած կարգապահական վարույթի պատճառով, հայտնում է CNN Türk-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ն «անթույլատրելի է համարել ՈւԵՖԱ-ի հետաքննությունն» ու այդ ամենի նկատմամբ Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքը որակել որպես «քաղաքապես մոտիվացված ու այլատյաց»:

«Անընդունելի է, որ ՈւԵՖԱ-ն հուլիսի 2-ին Ավստրիայի դեմ խաղից հետո հետաքննություն է սկսել մեր հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի նկատմամբ»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին