Հոկտեմբեր 06, 2024
345 դիտում

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Մերիհ Դեմիրալի քաղաքական ժեստի պատճառով


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի քաղաքական ժեստի պատճառով:

Ֆուտբոլիստը երեկ երեկոյան Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում դուբլի հեղինակ է դարձել Ավստրիայի դեմ խաղում ու գոլերից մեկը նշել «Գայլի ողջույն»-ով, որն արգելված է մրցակցի երկրում:

Հանդիպումից հետո 26-ամյա Դեմիրալը սոցկայքերում այդ ժեստով իր լուսանկարն է հրապարակել ու գրել. «Որքան երջանիկ է նա, ով կարող է իրեն թուրք անվանել»։

Լուսանկարը` Reuters


Այդ միտքը պատկանում է Թուրքիայի առաջին նախագահ ու ներկայիս թուրքական պետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, որը նա արտաբերել է 1933 թվականին Հանրապետության օրվա առիթով: Դա թուրք ազգայնամոլների ոչ պաշտոնական կարգախոսն է:

«Գայլի ողջույն»-ը պատկանում է «Բոզքուրթ» («Գորշ գայլեր») կազմակերպությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին