Հոկտեմբեր 06, 2024
118 դիտում

«Ինտեր»-ը Մարկուս Թյուրամի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել է «Տորինո»-ին


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ինտեր»-ն ընդունել է «Տորինո»-ին ու առավելության հասել 3:2 հաշվով։

Մրցակիցը 20-րդ րոպեից 10 հոգով է հանդես եկել, խաղադաշտից հեռացվել է Գիլերմո Մարիպանը։ Միլանյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մարկուս Թյուրամը։ 

 

«Տորինո»-ից նախ աչքի է ընկել Դուվան Սապատան, ապա հանդիպման ավարտին 11-մետրանոցից հաշիվը կրճատել է Նիկոլա Վլաշիչը։ 

 

Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում է եղել ու խաղադաշտում  77 րոպե է անցկացրել:

 

Սիմոնե Ինձագիի սաները վաստակել են 14 միավոր ու մրցաշարային աղյուսակում երկրորդն են, առաջատար «Նապոլի»-ն երկու միավոր ավել ունի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին