Նոյեմբեր 17, 2024
exclusive
428 դիտում

Փաշիկյան․ 100-ամյակի թիմ դառնալու փաստը պետք է աշխարհին ի ցույց դնել, բայց Հայաստանը պասիվ է


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է հարյուրամյակի լավագույն թիմ։

Ընտրանու գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը Mediamax Sport-ի հետ զրույցում նշել է, որ դա մեծ նվաճում է Հայաստանի համար։

«Մենք Օլիմպիադայում էինք հանդես գալիս ու կենտրոնցած էինք մրցաշարի վրա։  Երբ իմացանք, մեծ ցնծություն չապրեցինք, բայց հետո հասկացանք, թե որքան պարտավորեցնող նվաճման ենք հասել։ Չգիտեմ կա՞ ուրիշ բնագավառ, որում Հայաստանը հարյուրամյակի կտրվածքով աշխարհում լավագույնն է: Այդ նվաճումը պետք է հնարավորինս զարգացնել ու աշխարհին ի ցույց դնել, բայց որքան էլ զարմանալի է, Հայաստանը շատ պասիվ է: 100 տարվա հաջողությունը 100 ժամում մոռացվեց մեր երկրում»,-ասել է Փաշիկյանը։


Օլիմպիադայի եռակի չեմպիոն, Աշխարհի թիմային չեմպիոն Գաբրիել Սարգսյանն էլ ընդգծել է, որ չնայած միշտ են իմացել լավագույնը լինելու մասին, բայց ՖԻԴԵ-ի կողմից դրա արձանագրումը կարեւոր է երկրի հեղինակության համար։

«Շնորհակալ եմ ՖԻԴԵ-ի ղեկավարությանը, որը հանգիստ կարող էր մրցանակը մեզ չտալ: Այնպես չէ, որ հայամետ են ու մեզ շատ են սիրում, ներկայիս ղեկավարությունը նույնիսկ ավելի վատ է տրամադրված մեր հանդեպ: Աշխարհի Գավաթն անցկացրին Բաքվում ու ջերմ կապեր ունեն Ադրբեջանի հետ, ՖԻԴԵ-ի փոխնախագահն Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահն է, դրա համար էլ այդ որոշումն ինձ համար շատ անսպասելի էր»,-նշել է գրոսմայստերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին