Հուլիս 07, 2024
277 դիտում

Կայացել է «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավար Աշոտ Հակոբյանի հոբելյանին նվիրված ընկերական հանդիպում


Աշոտ Հակոբյանը եւ Խաչիկ Չախոյանը
Աշոտ Հակոբյանը եւ Խաչիկ Չախոյանը

«Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆուտբոլային թիմը և Հայաստանի լրագրողների հավաքականն ընկերական խաղով շնորհավորել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ - գլխավոր տնօրեն, ընկերության ֆուտբոլի թիմի հիմնադիր Աշոտ Հակոբյանի 60-ամյակը։

Ավանդական դարձած հերթական հանդիպումից առաջ թիմերը նվերներ են հանձնել հոբելյարին, մաղթանքներ հնչեցրել, լուսանկարվել։ Այնուհետեւ կայացել է ընկերական խաղ, որի ընթացքում հոբելյարը 3 գոլի հեղինակ է դարձել։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ - Գլխավոր տնօրեն Աշոտ Ռոբերտի Հակոբյանը ծնվել է 1964թ. հունիսի 29-ին: 1981 թ-ին ավարտել է Էջմիածնի  Գորկու անվ. թիվ 5 ռուսական միջնակարգ դպրոց, 1986 թ-ին՝ Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտը, մասնագիտությունը՝ «Գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծում և շահագործում», որակավորումը՝ ինժեներ-մեխանիկ:

Աշոտ Հակոբյանը եւ Խաչիկ Չախոյանը Աշոտ Հակոբյանը եւ Խաչիկ Չախոյանը


1986–1991 թթ․ եղել է «Սոյուզգազպրոյեկտ» միութենական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ճարտարագետ, առաջատար ճարտարագետ, Տեխնոլոգիական բաժնի պետ: 1991–1996 թթ․ աշխատել է «Նաիրի» ՓՁ-ում որպես Շուկայագիտության բաժնի պետ:

1996–2004 թթ․ եղել է «Արմգազպրոյեկտ» ինստիտուտի (ձևավորվել է «Սոյուզգազպրոյեկտ» ինստիտուտի մասնաճյուղի հիման վրա, 2001թ. վերանվանվել է «ԴԱՄԱՌ» ՓԲԸ) Կոմպլեքսային նախագծման բաժնի առաջատար ճարտարագետ, 1997թ.՝ ինստիտուտի նախագծերի գլխավոր ճարտարագետ:

2004 թվականի ապրիլից՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Զարգացման և ներդրումների վարչության պետ, 2011–2014 թթ․՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (2014 թվականից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) Տեխնիկական վարչության պետ։

2014–2015 թթ․/ եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական բաժնի պետ, Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի պետ։ 2016 թվականի դեկտեմբերից՝ ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ - Գլխավոր ճարտարագետ:

2023 թվականի ապրիլին նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ - Գլխավոր տնօրեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին