Հունիս 30, 2024
267 դիտում

Արման Ծառուկյանը որակազրկվել է 9 ամսով ու տուգանվել 25 հազար դոլարով



Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովն Արման Ծառուկյանին որակազրկել է 9 ամսով ու տուգանել 25 հազար եվրոյով:

Ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300-ի շրջանակում նա հանդիպել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային ու հաղթանակ գրանցել: Բայց դահլիճ մտնելիս տրվել է երկրպագուի սադրանքներին ու հարձակվել նրա վրա:

Հետագայում պարզվել է, որ վերջինս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել մարզիկի հասցեին: Հետո Ծառուկյանը ներողություն է խնդրել իր արարքի համար, սակայն պատժից խուսափել չի ստացվել:

Որպեսզի կրճատի որակազրկման ժամկետը, նա բուլինգի մասին տեսանյութ կհրապարակի:

«Ժամկետը կարելի է հասցնել 6 ամսի, եթե Ծառուկյանն օգտվի այդ հնարավորությունից, որպեսզի գոնե հոկտեմբերին կարողանա մենամարտ անցկացնել»,- նրա մարզիչ Սայաթ Աբդրահմանովի խոսքերը մեջբերում է tass.ru-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին