Հուլիս 02, 2024
184 դիտում

Հորդառատ անձրեւ ու կայծակ. Շվեյցարիան ու Գերմանիան ԵՎՐՈ-ի 1/4 եզրափակչում են


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Եվրոպայի առաջնությունում երեկ կայացել են փլեյ-օֆֆի առաջին երկու հանդիպումներն ու ավարտվել միեւնույն 2:0 հաշվով։

Նախ Շվեյցարիան է երկու անպատասխան գնդակ ուղարկել ԵՎՐՈ-2020-ի չեմպիոն Իտալիայի դարպասը։ Գոլերի հեղինակ են դարձել Ռեմո Ֆրեուլերն ու Ռուբեն Վերգասը, իտալացիները մրցակցին ոչնչով պատասխանել չեն կարողացել եւ դուրս են մնացել պայքարից։

Լուսանկարը` UEFA

Մյուս հավաքականը, որը քառորդ եզրափակչում է, Գերմանիան է։ ԵՎՐՈ-ի տանտերերը խաղացել են Դանիայի դեմ։ Հանդիպումն ամենահիշարժաններից մեկն է դարձել մրցաշարի ընթացքում, քանի որ ուժեղ կայծակի ու անձրեւի պատճառով որոշակի ժամանակով դադարեցվել է։

 

Երկու թիմերին էլ հաջողվել է գոլեր խփել, բայց VAR-ով ստուգելուց հետո մրցավարը դրանք չեղարկել է։ Դադարից հետո վերադառնալուց հետո գերմանացիները նախ 11-մետրանոց են վաստակել, որը դիպուկ է իրացրել Կայ Հավերցը, ապա աչքի է ընկել Ջամալ Մուսիալան։ 

 

Այսօր կայանալու են Անգլիա-Սլովակիա (20:00 ) եւ Իսպանիա-Վրաստան (23:00)  հանդիպումները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին