Հուլիս 04, 2024
234 դիտում

ԵՎՐՈ. Պորտուգալիային հաղթանակ բերած Կոշտան ու նորից Ֆրանսիային փրկած ինքնագոլը


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում առաջին 11-մետրանոց հարվածաշարն է գրանցվել:

Հաղթողին չեն պարզել Սլովակիայի եւ Պորտուգալիայի հավաքականները, հիմնական եւ ավելացված ժամանակներն ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքիով: Թեեւ 2-րդ ավելացված խաղակեսում Սլովակիայի դարպասին 11-մետրանոց է նշանակվել, սակայն Քրիշտիանու Ռոնալդուն այն չի իրացրել, ինչը նրան չափազանց տխրեցրել է: Խաղընկերները մխիթարել են նրան ու արդեն 11-մետրանոց հարվածաշարում պորտուգալացին դիպուկ է եղել:

Լուսանկարը` UEFA


Պորտուգալիայի ընտրանին ուժեղ է եղել 3:0 հաշվով, սլովակների բոլոր հարվածները հետ է մղել Դիոգու Կոշտան, որն էլ հանդիպման լավագույն խաղացողն է: Նա առաջին դարպասապահն է, որը Եվրոպայի առաջնությունների ժամանակ մեկ խաղում երեք 11-մետրանոց է հետ մղել:

Պորտուգալիան քառորդ եզրափակչում է ու հուլիսի 5-ին հանդիպելու է Ֆրանսիային: Ֆրանսիացիները նվազագույն հաշվով ուժեղ են եղել Բելգիայից: Հանդիպման միակ գոլը Ռանդալ Կոլո Մուանիի հարվածից հետո սեփական դարպասն է ուղարկել Յան Վերտոնգենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին