Հուլիս 07, 2024
162 դիտում

2024-25 մրցաշրջանում Հայաստանի առաջնությունում հանդես կգա 11 թիմ


Լուսանկարը` FC Pyunik


Երեկ կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը։

Հաստատվել է 2024-2025 թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը։
 
Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում հանդես կգա 11 ակումբ՝ «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Ալաշկերտ», «Արարատ», «Վեստ Արմենիա», «Շիրակ», «Վան», ԲԿՄԱ, «Գանձասար»։

Նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունեցել 10 թիմ, այս անգամ վերջիններիս միացել է  Առաջին խմբի հաղթող «Գանձասար»-ը։

Հայաստանի առաջնությունը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երեք շրջանով, հայտնում է ՀՖՖ-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին