Հունիս 29, 2024
207 դիտում

Օլիմպիական խաղերին մնաց մեկ ամիս․ Հայաստանի թիմը համալրվել է եւս մեկ մասնակցով


Լուսանկարը` bbci.co.uk


Հայաստանի Օլիմպիական հավաքականը համալրվել է եւս մեկ մասնակցով։

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն, ատլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է, որ Փարիզ-2024-ում հանդես կգա Էլիսոն Հալվերսոնը։ Հայաստանի ներկայացուցիչն Օլիմպիական խաղերում ելույթ կգա արագավազքում։

 

Այս պահին Հայաստանն ՕԽ-ում ունի 15 մասնակից։ Նրանք են՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Սլավիկ Գալստյան, Մալխաս Ամոյան, Արթուր Ալեքսանյան, Արսեն Հարությունյան, Վազգեն Թեւանյան, Դավիթ Չալոյան, Անդրանիկ Կարապետյան, Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան, Էլմիրա Կարապետյան, Արթուր Բարսեղյան, Վարսենիկ Մանուչարյան։

 

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ մեկ ամիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին