Հունիս 29, 2024
815 դիտում

Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա երկու լողորդ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի լողի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերում ներկայացնելու է երկու մարզիկ։

Mediamax Sport-ին լողի ֆեդերացիայից հայտնել են, որ տղամարդկանց պայքարում հանդես կգա Արթուր Բարսեղյանը, իսկ կանանց՝ Վարսենիկ Մանուչարյանը։ Բարսեղյանը ելույթ կունենա 100 մ ազատ ոճում, իսկ Մանուչարյանը՝ 100 մ բաթերֆլայում։

Բարսեղյանն ու Մանուչարյանը մասնակցել են նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին, Մանուչարյանը եղել էր նաեւ Հայաստանի դրոշակակիրներից մեկը։

Հայաստանի Օլիմպիական հավաքականի մասնակիցների թիվը հասել է 14-ի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին