Հոկտեմբեր 18, 2024
295 դիտում

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի մարզական ֆեդերացիաներին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Կառավարությունը որոշել է լրացուցիչ գումար տրամադրել մարզական ֆեդերացիաներին։

Դրանով ֆեդերացիաները կկարողանան կազմակերպել միջազգային մրցաշարեր, լիարժեք կմասնակցեն տարբեր առաջնությունների, կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ:

Հենակետային մարզաձեւերի ֆեդերացիաներին տրամադրվելիք ընդհանուր գումարը կկազմի շուրջ 158 մլն, հեռանկարայինը՝ 11,38 մլն, իսկ ծրագրայինը՝ 26 մլն դրամ, հայտնում են ԿԳՄՍ-ից:

Ավելի քան 54 մլն դրամ էլ կհատկացվի բասկետբոլի ֆեդերացիային՝ Աշխարհի նախընտրական փուլի, Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքին եւ միջազգային ընկերական մրցաշարին մասնակցելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին