Հոկտեմբեր 18, 2024
461 դիտում

Նադալը եւ Ալկարասը Փարիզ-2024-ում հանդես կգան զուգախաղում


Լուսանկարը` https://www.japantimes.co.jp/


Իսպանիայի թենիսի տղամարդկանց հավաքականի ավագ Դավիդ Ֆերերը հայտնել է թիմի կազմը, որը հանդես է գալու Փարիզի Օլիմպիական խաղերում։

Հայտավորված են Կառլոս Ալկարասը, Ռաֆայել Նադալը, Պաբլո Կարենյոն, Ալեխանդրո Դավիդովիչը եւ Մարսել Գրանոլերսը։

«Ինչպես գիտեք, Նադալն ու Ալկարասը հանդես են գալու ոչ միայն մենախաղում, այլ նաեւ զուգախաղում։ Մյուս զույգի հարցում եւս կողմնորոշվել ենք, բայց դեռ վերջնական որոշում չենք կայացրել։ Որպես թենիսիստ Օլիմպիական խաղերում ես չեմ կարողացել մեդալ նվաճել, բայց հույս ունեմ որպես ավագ հասնել դրան»,-ասել է Ֆերերը։

Նշենք, որ Նադալը բաց է թողնելու հուլիսի 1-ին մեկնարկող Ուիմբլդոնը, սակայն Օլիմպիական խաղերին մեծ ոգեւորությամբ է սպասում։ Նա 2008-ին Պեկինում դարձել է չեմպիոն մենախաղերում, իսկ 2016-ին Ռիոյում՝ զուգախաղերում։

 

Փարիզում թենիսի մրցաշարը կայանալու է հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը։ Հանդիպումներն ընդունելու են Ռոլան Գարոսի կորտերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին