Հոկտեմբեր 18, 2024
287 դիտում

Կապանի մարզադաշտը ճանաչվել է հանրության գերակա շահ


Լուսանկարը` wikipedia.org


Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Կապան քաղաքի մարզադաշտը ճանաչվել է հանրության գերակա շահ:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ մարզադաշտի ենթակառուցվածքները վերանորոգելու կամ հիմնովին կառուցելու անհրաժեշտություն կա։

«Այն բավական լավ համալիր է, բայց սեփականության խնդիրների պատճառով հնարավոր չէր համալիրը զարգացնել ու ծառայեցնել իր նպատակին»,- ասել է նա:

Նպատակ ունեն Կապանում միջազգային չափանիշներին համապատասխան ֆուտբոլային ենթակառուցվածքներ ունենալ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ավելացրել է, որ Սյունիքում ֆուտբոլային երկու ակումբ կա, որոնցից «Գանձասար»-ը Հայաստանի Բարձրագույն խմբում է հանդես գալու։ Թիմերը ստիպված են լինելու իրենց հանդիպումներն անցկացնելու Վայքում:

«Շատ կարեւոր է, որ Կապանի մարզադաշտը տեսքի բերվի ու համապատասխանեցվի պահանջներին: Այս մասին խոսել եմ նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի մեր գործընկերների հետ, ֆեդերացիան էլ միջազգային խողովակներով որոշակի ներդրումների հնարավորություն ունի՝ մանավանդ անհրաժեշտ խոտածածկի ապահովման առումով: Այս որոշման կայացումից հետո հետագա աշխատանքների պլանավորումն ու իրականացումը շատ ավելի հեշտ կլինի»,-ավելացրել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին