Հոկտեմբեր 27, 2024
428 դիտում

Արման Ծառուկյանն Իսլամ Մախաչեւի դեմ անհավանական մենամարտ է խոստացել


Լուսանկարը` rbc.ru


Արման Ծառուկյանը խոստացել է UFC-ի թեթեւ քաշային կարգում անհավանական տիտղոսային մենամարտ անցկացնել Իսլամ Մախաչեւի դեմ:

Նրանց պայքարը նախատեսված է անցկացնել այս տարվա երկրորդ կեսին:

«Երբ Դարիուշին հաղթեցի, բոլորը սկսեցին ասել. «Նա իմ աշակերտն է, կոչնչացնի Մախաչեւին»: Օլիվեյրայի դեմ բարդ մենամարտ ստացվեց, ինչից հետո համարում էին, որ չեմ կարողանա դիմակայել Իսլամին: Իսկ երբ Մախաչեւն այնքան էլ լավ չմենամարտեց Պորյեի հետ, մարդիկ սկսեցին մտածել. «Արմանը կարող է նրան հաղթել»: Չի կարելի դատել միայն մեկ մենամարտով: Դիտել եմ այդ դիմակայությունն ու գիտեմ, որ ուղղությամբ պետք է աշխատեմ: Բայց մեկ բան պարզ է, որ սովորական մենամարտ չի լինելու»,-OUTSIDE MMA-ի հետ զրույցի ժամանակ ասել է Ծառուկյանը:

Մարզիկը նշել է, որ վստահ է իր ուժերին ու գտնում է, որ Մախաչեւին բոլորը թերագնահատում են եւ չի կասկածում իր հաղթանակին:

Ծառուկյանը MMA-ում 25 մենամարտ է անցկացրել ու 22 հաղթանակ գրանցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին