Հոկտեմբեր 27, 2024
446 դիտում

Կարեն Խաչանովը Ռոլան Գարոսում զիջել է 145-րդ ռակետին


Լուսանկարը` Reuters


Կարեն Խաչանովը Ռոլան Գարոսի 2-րդ շրջանում պարտություն է կրել ու դուրս մնացել պայքարից:

Նա զիջել է 145-րդ ռակետ սլովակ Յոզեֆ Կովալիկին: Առաջին երկու սեթերում առավելություն է ունեցել Խաչանովը, սակայն մրցակցին հաջողվել է 3 փայլուն սեթ անցկացնել եւ 4:6, 4:6, 6:4, 6:3, 6:4 հաշվով կորզել հաղթանակը: Հանդիպումը տեւել է 3 ժամ 31 րոպե:

Ֆրանսիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 53,5 մլն եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին