Հոկտեմբեր 27, 2024
516 դիտում

Հայաստանի հավաքականը մասնակցելու է 3x3 ԵԱ-ի ընտրական փուլին


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի հավաքական


Հայաստանի տղամարդկանց հավաքականը մասնակցելու է 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Թիմն ընդգրկվել է 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 8 թիմեր: Հայ բասկետբոլիստներն ուժերն են չափելու Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի եւ Մալթայի հավաքականների դեմ:

1-ին ենթախմբի հանդիպումները կայանալու են հունիսի 8-9-ը Կոսովոյում:

Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու Յուրա Մելիքյանը, Տիգրան Մկրտումյանը, Սամվել Գեւորգյանն ու Մարատ Միքայելյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին