Օրեր առաջ Երեւանում 2-րդ անգամ անցկացվել է Հերոսների լիգայի «One Run–First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը, որի տիտղոսային հովանավորը Fastex-ն էր։
Կիսամարաթոնն իրականացվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
Մրցավազքը մեկնարկել է Հանրապետության հրապարակից՝ ներառելով քաղաքի կենտրոնական փողոցները։ Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։
Մրցավազքին մասնակցել է 6 տարեկանից բարձր յուրաքանչյուր ցանկացող։ Մասնակիցները հաղթահարել են մի քանի մրցատարածություն՝ 1, 5, 10 կամ 21,1 կմ երկարությամբ։
Հատկանշական է, որ հենց նույն օրն ավելի քան 160 հազ. մարդ միացել է «One Run» կիսամարաթոնի մեկնարկին՝ Ռուսաստանի բոլոր մարզերում, եւ ավելի քան 30 հազ. վազորդ՝ շուրջ 15 երկրից։
Fastex-ը, կարեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, շարունակելու է աջակցել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: