Երեկոյան Օլիմպիական խաղերի կրակն այցելել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոն:
Կրակը կինոփառատոնի հայտնի կամիր աստիճաններին տանելու պատիվը տրված է եղել պարալիմպիկ խաղերի չեմպիոն Առնո Ասսումանիին: Նա մյուս ֆրանսիացի մարզիկների ու Փարիզ-2024-ի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեի ուղեկցությամբ ժամանել է կարմիր գորգ:
Օլիմպիական պատվիրակության անդամները հերթականությամբ միմյանց են հանձնել կրակը մինչեւ որ հայտնվել են գլխավոր մուտքի մոտ:
Ապա նրանք մյուս հյուրերի հետ ներկա են եղել ռեժիսոր Միքայել Գամրասնիի «Օլիմպիականներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը, որում իրենց նվաճումների մասին պատմում են Ֆրանսիայի Օլիմպիական եւ պարալիմպիկ չեմպիոնները:
Օլիմպիական կրակը Հունաստանից Մարսել էր ժամանել մայիսի 8-ին ու սկսել իր փոխանցումավազքը խաղերը հյուրընկալող Ֆրանսիայի տարածքով մեկ: Խաղերը Փարիզում կայանալու են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: