Հոկտեմբեր 27, 2024
282 դիտում

Մի քանի մարզաձեւերի ներկայացուցիչներ ՕԽ-ից առաջ Մարսելում հավաք կանցկացնեն


Լուսանկարը` ԿԳՄՍ


Հայաստանի Օլիմպիական հավաքականի մի քանի մարզաձեւերի ներկայացուցիչներ հուլիսի 8-23-ը հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաք անցկացնելու Մարսելի շրջակայքում տեղակայված մարզաբազաներում։

Այս նպատակով Մարսելի դեպարտամենտի ղեկավարության եւ հայկական կողմի միջև կնքվել է հուշագիր։ Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի խորհրդում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ-ի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ սպորտային ծրագրերի իրականացման բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը եւ Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։

Նախաձեռնության հեղինակներն են Բուշ դյու Ռոն դեպարտամենտի ղեկավարությունը, ինչպես նաեւ «Վազք հիշատակի» հայկական կազմակերպության ղեկավարներ Ժիրայր Գրիգորյան ու Պասկալ Շամազյանը:

Գիլոյանը հայտնել է, որ Օլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում գործելու է «Հայաստանի տուն», հայտնում է ԿԳՄՍ:

Հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերում Հայաստանի հավաքականն այս պահին 11 ուղեգիր է ապահովել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին