Ապրիլ 30, 2024
711 դիտում

Մուսասի. Մարդիկ համարում են՝ արդեն ավարտել եմ կարիերաս, բայց ես մենամարտի եմ սպասում



Bellator-ի ու и Strikeforce-ի նախկին չեմպիոն Գեղարդ Մուսասին բողոքել է, որ PFL-ն իրեն մենամարտեր անցկացնելու առաջարկներ չի անում:

Մարզիկը վերջին անգամ հանդիպում է անցկացրել 2023 թվականին, ինչից հետո PFL-ն ձեռք է բերել Bellator-ն ու նրա հետ պայմանագիր ունեցող բոլոր մարզիկների իրավունքները: Հիմա Մուսասին էլ այդ լիգայի մարզիկ է համարվում, սակայն ելույթ ունենալու որեւէ առաջարկ չի ստացել:

39-ամյա մարզիկը նշում է, որ պայմանագրով եւս 3 մենամարտ ունի նախատեսված, սակայն կազմակերպությունը չի ցանկանում դրանք անցկացնել, քանի որ իր աշխատավարձը շատ բարձր է:

«Վերջին շրջանում քիչ եմ մարզվել, քանի որ PFL-ից կամ Bellator-ից որեւէ տեղեկություն չունեմ: Մարդիկ համարում են, որ արդեն ավարտել եմ կարիերաս, բայց ես մենամարտի եմ սպասում: Թեեւ պայմանագիր ունենք, սակայն մյուս կողմը պարտավորված չէ այն կատարել: Փորձել եմ կապ հաստատել PFL-ի հետ, սակայն ինձ անտեսում են: Ինձ չեն տրամադրում այն մենամարտերը, որոնք պարտավոր են: Իմ չափ աշխատավարձ ստացող մյուս մարզիկներն արդեն հանդիպումներ անցկացրել են: PFL-ն միայն խոստումներ է տալիս ու ուղիղ կապ չի հաստատում հետս: Դեռ 3 մենամարտ ունեմ անցկացնելու եւ ուզում եմ բոլորն էլ լինեն»,- MMA Junkie-ին տված հարցազրույցում ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին