Մայիս 26, 2024
725 դիտում

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 100 օր


Լուսանկարը` english.elpais.com


Ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 100 օր: Խաղերի բացումը Փարիզում ազդարարվելու է հուլիսի 26-ին:

Կազմակերպիչները որոշել են առաջին անգամ խաղերի պատմության ընթացքում բացման արարողության հարթակ դարձնել ամբողջ քաղաքն ու Սեն գետը: Մասնակիցները բացման շքերթի ժամանակ անցնելու են հատուկ նավակներով:

Վերջին շրջանում անվտանգության հարցերի հետ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ դիտարկում են նաեւ բացումը «Ստադ դե Ֆրանս» տեղափոխելու մասին:

33-րդ ամառային խաղերին մասնակցելու են 15 հազար մարզիկներ, իսկ նրանց աջակցելու համար ամբողջ աշխարհից Ֆրանսիա են ժամանելու կես միլիոն երկրպագուներ:

Փարիզն Օլիմպիական խաղեր է ընդունել նաեւ 1900 ու 1924 թվականներին, եւ ահա 100 տարի անց քաղաքը նորից է վերածվելու սպորտային մայրաքաղաքի:

Հայաստանն այս պահին Օլիմպիական 10 ուղեգիր ունի, դրանք ապահովել են ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, եւս 3 ծանրորդների անուններ էլ հայտնի կդառնան մայիսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին