Ապրիլ 30, 2024
332 դիտում

Ռաֆայել Նադալը 3 ամսվա բացակայությունից հետո հաղթական վերադարձ է ունեցել


Լուսանկարը` ATP


Ռաֆայել Նադալը 3 ամսվա բացակայությունից հետո Բարսելոնայի մրցաշարում կորտ է վերադարձել ու հաղթանակ գրանցել:

Նա 2 սեթում 6:2, 6:3 հաշվով ուժեղ է եղել իտալացի Ֆլավիո Կոբոլլիից: Թենիսիստը մեկնաբանել է հաղթանակն ու խոստովանել, որ ամեն անգամ դադարից հետո վերադառնալն ավելի բարդ է դառնում:

«Կարիերայիս ընթացքում նման պահերը բազմաթիվ են եղել, ու ամեն հաջորդ վերադարձը՝ հատկապես տարիքի պատճառով, ավելի է դժվարանում: Տարբեր բարդությունների հետ ես առնչվում: Բայց նորից մրցաշարերի մասնակցելն ու մյուս թենիսիստների հետ խաղալը շատ կարեւոր է ինձ համար: Դեռ խաղից հաճույք եմ ստանում ու կշարունակեմ ելույթ ունենալ»,- Նադալի խոսքերը մեջբերում է Tennis TV-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին