Ապրիլի 8-ին նախատեսված Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության փորձը հետաձգվել է, պատճառը Սեն գետի ջրի բարձր մակարդակն է:
Le Parisien-ը գրում է, որ ջուրն այնքան է վարարել, որ նավակներին թույլ չի տա նորմալ արագությամբ անցնել կամուրջների տակով: Պարբերականի տվյալներով, կազմակերպիչները փորձը կիրականացնեն մայիսի 27-ին: Կազմկոմիտեն տեղեկացնում է, որ այդ տեղափոխությունն ոչ մի կերպ չի անդրադառնա բացման արարողության վրա:
Նախատեսվում է բացմանը ներգրավել 180 նավակ, որոնց մեծամասնությունը տեղափոխելու է տարբեր երկրների մարզական պատվիրակություններին, մյուսների վրա էլ տեղակայվելու են անվտանգության աշխատակիցներն ու տեխնիկական անձնակազմը:
Խաղերի բացումը տեղի է ունենալու հուլիսի 26-ին, միջոցառումը շարունակվելու է մինչեւ օգոստոսի 11-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: