Հուլիս 27, 2024
425 դիտում

Հայաստանի բասկետբոլի ընտրանին Վիենայում պատրաստվում է ԱԱ-ի 1-ին հանդիպմանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկվանից Հայաստանի բասկետբոլի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Վիենայում՝ պատրաստվելով Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի հանդիպումներին:

Հայ բասկետբոլիստները փետրվարի 22-ին կանցկացնեն առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի դեմ։

Հայաստանի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ներկայացրել է այն խաղացողներին, ովքեր կպատրաստվեն առաջիկա դիմակայություններին․

Անդրե Սփայթ-Մկրտչյան, Տիգրան Մկրտումյան, Զաքարի Թավիթյան, Յուրա Մելիքյան, Քրիս Ջոնս, Բագրատ Միքայելյան, Կարեն Մելիքյան, Ալբերտ Թադեւոսյան, Զարեհ Զարգարյան, Մարատ Միքաելյան, Սամվել Գեւորգյան, Արկադի Մկրտիչյան, Ավետիս Գարակավուրյան, Գաբրիել Աճեմյան։

Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միացել Գարի Չիվիչյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Դավիթ Խաչատրյանը եւ Մականի Վայթսայդ Քրքորյանը, հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին