Հուլիս 27, 2024
1317 դիտում

Արթուր Դավթյանը հաղթել է Կահիրեի Աշխարհի գավաթի փուլում


Լուսանկարը` European Gymnastics


Կահիրեում ավարտվել է մարմնամարզության Աշխարհի գավաթի առաջին փուլը։

Հայաստանի համար մրցումային վերջին օրը հերթական մեդալն ապահովել է Արթուր Դավթյանը։ Նա հենացատկում անգերազանցելի է եղել եւ 14,930 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։ Երկրորդ ու երրորդ տեղերը գրավել են Ուկրաինայի եւ Հոնկոնգի ներկայացուցիչները։

Ավելի վաղ Հակոբ Սերոբյանի թիմից Վահագն Դավթյանն օղակների վրա նվաճել էր արծաթե մեդալ։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանշային են, Կահիրեից հետո Հայաստանի ընտրանին հանդես է գալու Կոտբուսի փուլում։ Առավելագույն միավորներ վաստակած մարմնամարզիկներն իրավունք են ստանալու մասնակցել Օլիմպիական խաղերին։ Այս պահին Հայաստանից ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին