Երեկ հայ մարմնամարզիկները մեկնարկել են Կահիրեում ընթացող վարկանշային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությունում:
Օղակների վարժությունում եզրափակիչ է անցել Հայաստանի միանգամից երկու մասնակից: Արթուր Ավետիսյանը վաստակել է 14.533 միավոր ու առաջին տեղով հաղթահարել որակավորման փուլը, իսկ Վահագն Դավթյանը նույնքան միավորներով երկրորդը եղել:
Հարություն Մերդինյանը նժույգթափերի վրա 14.333 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել ու պահեստային է: Գագիկ Խաչիկյանը 13.700 միավորով 22-րդն է: Հայաստանի ներկայացուցիչներից դեռ պայքարի մեջ չի մտել միայն Արթուր Դավթյանը (հենացատկ):
Կահիրեից բացի, վարկանշային են լինելու նաեւ Կոտբուսի, Բաքվի եւ Դոհայի մրցաշարերը։ Յուրաքանչյուր մրցաշարում ոսկե մեդալակիր դարձած մարզիկը կստանա 30, արծաթը՝ 25, բրոնզը՝ 20, 4-րդ տեղը՝ 18 միավոր։ Եզրափակիչները կայանալու են փետրվարի 17-18-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: