Վազորդ Երվանդ Մկրտչյանը Բելգրադում կայացած միջազգային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել:
Նա 1500 մետրն անցել է 3։38.12 ժամանակում ու Հայաստանի ռեկորդ սահմանել:
Մի քանի օր առաջ էլ Մկրտչյանը հաղթող էր դարձել Ստամբուլում կայացած Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Նույն մրցատարածությունում վազորդը գրանցել էր 3։45․55 րոպե արդյունք։
Լավ ցուցանիշի շնորհիվ Մկրտչյանը կմասնակցի նաեւ մարտի 1-3-ն Գլազգոյում կայանալիք մարզասրահի Աշխարհի ձմեռային վարկանշային առաջնությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: