Փարիզ-2024 կազմկոմիտեն ներկայացրել է ամռանը կայանալիք Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերի մեդալները:
Դրանք ներկայացված են բացառիկ հայեցակարգով՝ խաղերի ամենափնտրվող կառույցի ու Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի հանդիպման տեսքով: Յուրաքանչյուր մեդալակիր կստանա Էյֆելյան աշտարակի երկաթից մի կտոր:
Մեդալները ներկայացնելու համար Փարիզում հավաքվել են խաղերի կազմկոմիտեի նախագահ ու Օլիմպիական եռակի չեմպիոն Թոնի Էստանգեն, մեդալները պատրաստած LVMH ընկերության տնօրեն Անտուան Առնոն, մարզիկների կոմիտեի նախագահ ու 5-ակի Օլիմպիական չեմպիոն Մարտեն Ֆուրկադը, Պարալիմպիկ խաղերի 20-ակի հաղթող, լողորդ Բեատրիս Հեսն ու այլ անվանի մարզիկներ:
Օլիմպիական խաղերը Փարիզում կայանալու են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ Պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: