Հոկտեմբեր 13, 2024
1284 դիտում

Հայ ատլետները հանդես կգան Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ատլետիկայի հավաքականն այսօր երեկոյան մեկնելու է Ստամբուլ, որտեղ հանդես է գալու Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում:

Առաջնությունը մեկնարկելու է փետրվարի 10-ին։ Հայաստանը հանդես է գալու 8 մասնակցով՝ եռացատկորդներ Լեւոն Աղասյան եւ Գոռ Հովակիմյան, վազորդներ Երվանդ Մկրտչյան, Ռոման Ալեքսանյան, Էլլադա Ալավերդյան եւ Գայանե Չիլոյան, հեռացատկորդներ Յանա Սարգսյան եւ Գոռ Բեգլարյան։

Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում նրանք իրավունք կստանան մասնակցել մարտի 1-3-ը Գլազգոյում կայանալիք Աշխարհի ձմեռային վարկանշային առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին