Հուլիս 27, 2024
831 դիտում

«10 լավագույն մարզիկներ»-ը կփոխարինվի նոր մրցանակաբաշխությամբ



Այսօր ԿԳՄՍ-ի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է սպորտային լրագրողների հետ ու քննարկել «10 լավագույն մարզիկներ» մրցանակաբաշխության կարգի փոփոխությունը:

Գիլոյանը նշել է, որ այսուհետ մտադիր են անցկացնել «Լավագույն» անունը կրող մրցանակաբաշխություն ու մրցանակներ հանձնել մի քանի անվանակարգերում: Կլինեն «Լավագույն մարզիկ» ու «Լավագույն մարզուհի», որոնց համար կընտրվեն 3-ական մասնակիցներ, «Լավագույն մարզիչ», «Լավագույն թիմ» (կընդգրկվեն միայն խաղային մարզաձեւերն ու շախմատը, չեն լինի ոչ պաշտոնական թիմային հաշվարկում տեղ զբաղեցրած հավաքականները), «Լավագույն երիտասարդ մարզիկ», «Հաշմանդամային սպորտի լավագույն մարզիկ», «Հանդիսատեսի համակրանք» (կորոշվի SMS քվեարկության արդյունքում) անվանակարգերը: Մրցանակ կստանան նաեւ  արտասահմանում հանդես եկող հայ մարզիկները, որոնք հանրահռչակում են Հայաստանը:

Մնացած անվանակարգերը քննարկման փուլում են, լրագրողներն էլ իրենց առաջարկները կներկայացնեն ու վերջնական տարբերակը ԿԳՄՍ-ն կներկայացնի բոլոր տարբերակները հաշվի առնելուց հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին