Հուլիս 27, 2024
519 դիտում

Հայաստանի բասկետբոլի ընտրանիներն իմացել են ԵԱ-ի մրցակիցներին


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Կայացել է 2024 թվականի Եվրոպայի բասկետբոլի առաջնությունների վիճակահանությունը:

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում ու կմրցի Կոսովոյի, Ջիբրալթարի, Սան Մարինոյի հետ:

Մինչեւ 18 տարեկանները С դիվիզիոնի B ենթախմբում հանդիպելու են Մոլդովայի, Մոնակոյի, Ադրբեջանի հետ: 20 տարեկանների ընտրանին էլ ընդգրկվել է B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի եւ Մոլդովայի հավաքականների հետ:

Մրցակիցներին իմացել են նաեւ կանանց թիմերը։ Մ-16 տարեկանները կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Կիպրոսի, Մ-18՝ Ալբանիայի, Վրաստանի, Ադրբեջանի, իսկ կանանց ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության B ենթախմբում՝ Նորվեգիայի, Ալբանիայի եւ Անդորրայի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին