Հուլիս 27, 2024
522 դիտում

Հայաստանի Մ-18 տ. բասկետբոլի հավաքականը գլխավորել է Սեւակ Քեթենջյանը


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը գլխավորելու է Սեւակ Քեթենջյանը։

Նա Բեյրութի Հ․Մ․Ը․Մ․-ի նախկին բասկետբոլիստ է, ակումբում գրանցել է մի շարք հաջողություններ: 2018 թվականին դարձել է Լիբանանի առաջնության չեմպիոն ու գավաթակիր:

Որպես մարզիչ՝ 2022-2023թթ․-ին ընդգրկված է եղել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականների մարզչական շտաբում՝ օգնելով Զորիկ Իսաջանիին: 2023-ին մասնակցել է ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 23-28-ը Ալբանիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին