Հուլիս 27, 2024
801 դիտում

Արման Ծառուկյան․ Այս մենամարտում կամ պետք է հաղթեի, կամ՝ մեռնեի


Լուսանկարը` Getty Images


Արման Ծառուկյանն Օսթին քաղաքում կայացած Fight Night-ի երեկոյի ժամանակ թեթեւագույն քաշային կարգի մրցավեճում հանդիպել է Բենեիլ Դարիուշին։

Հայ մարզիկից մոտ մեկ րոպե է պահանջվել, որպեսզի նոկաուտի ենթարկի մրցակցին՝ գրանցելով իր ամենաարագ հաղթանակը։

Մենամարտից հետո նա խոստովանել է, որ ցանկանում է տիտղոսային մենամարտ անցկացնել ու ռեւանշի հասնել Իսլամ Մախաչեւի նկատմամբ, որին զիջել է 2019-ին։

«Ձգտում էի լավ մենամարտ անցկացնել, նոկաուտ գրանցել, գնալ տուն ու ստանալ տիտղոսի համար մենամարտ։ Շնորհակալ եմ Բենեիլին, որը մեր քաշային կարգում ամենահարգված մարզիկն է։ Ես արդեն լավագույն հնգյակում եմ, հույս ունեմ, որ արդեն կկարողանամ տիտղոսային մենամարտ անցկացնել։ Եթե այդպես չեղավ, չեմ հուսահատվի, շատ կաշխատեմ ու կհասնեմ նպատակիս։ Չեմպիոն եմ դառնալու»,-մենամարտից հետո ասել է Ծառուկյանը։

Նա ընդգծել է, որ մենամարտից առաջ դահլիճում նկատելով Հայաստանի բազմաթիվ դրոշներ՝ շատ է ոգեւորվել․ «Տարբեր ապրումներ ունեցա ու ասացի, որ չեմ կարող պարտվել, պետք է կամ հաղթեմ, կամ՝ մեռնեմ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին