Հուլիս 27, 2024
914 դիտում

Բենիկ Խլղաթյանը եւ Էլմիրա Կարապետյանը 2-րդ տեղն են գրավել Լեհաստանի մրցաշարում


Լուսանկարը` Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիա


Հայաստանի հրաձգության թիմը Լեհաստանում նախ միջազգային ուսումնամարզական հավաք է անցկացրել, ապա մասնակցում է մրցաշարի:

Առաջին մեդալը նվաճել են Բենիկ Խլղաթյանը եւ Էլմիրա Կարապետյանը: Նրանք ատրճանակ ձեւի միքս վարժությունում գրավել են 2-րդ տեղը: Մրցաշարն ավարտվելու է դեկտեմբերի 3-ին:

Հավաքին գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ընդգրկել է նաեւ Նարե Գաբրիելյանին, Զավեն Իգիթյանին, Նորայր Առաքելյանին, Գեւորգ Մելքոնյանին, Հրաչիկ Բաբայանին, Սուրեն Քերյանին եւ Սեդա Գաբրիելյանին:

Դեկտեմբերի 8-ից հրաձիգները մեկ այլ միջազգային մրցաշարի կմասնակցեն Բելգրադում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին