Հայաստանի լողի հավաքականը Երեւանում պատրաստվում է դեկտեմբերի 5-ին Բուխարեստում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը (25 մետր):
Ընտրանու գլխավոր մարզիչ Արման Վահանյանը ՀԱՕԿ-ին հայտնել է, որ ելույթ է ունենալու 6 լողորդ, որոնց կեսը պատանիներ են:
Հանդես կգան Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը, Աշոտ Չախոյանը, Լեւոն Քոչարյանը եւ Եվա Կարապետյանը: Հայաստանի թիմն ուժերը կչափի նաեւ 4x50 մ խառը, ինչպես նաեւ համալիր լողաոճերում:
Իսկ Օլիմպիական խաղերում մասնակցությունը կորոշվի փետրվարի 2-18-ը Դոհայում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: